Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանն ավարտել են իրենց ելույթները Մեն կղզու մրցաշարում:
Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի մյուս անդամներից Սերգեյ Մովսիսյանը 6 միավորով 9-րդ տեղում է, իսկ Մելքումյանը՝ 14-րդ: