Հունվարի 1-ից փոփոխված հարկային փաթեթով տաքսիների հարկերն ավելացել են: Այսօր այդ իսկ պատճառով բողոքի ակցիա էին կազմակերպել դեղին պետհամարնիշներով տաքսու վարորդները: Նրանք դժգոհում են կառավարության առաջարկած փոփոխությունից` վերադառնալ սպիտակ պետհամարանիշներին:
Մինչեւ հունվարի 1-ը տաքսիների արտոնագրային վճարը 7 հազար դրամ էր, իսկ այժմ՝ 9,500 դրամ։ Կա նաեւ եկամտային հարկ՝ 5000 դրամ, տարեկան պետտուրք՝ 25 հազար դրամ եւ միջինը 38 հազար դրամ ԱՊՊԱ-ի համար վճարվող գումար։
Կառավարությունը նոր փոփոխություններ առաջարկում է տաքսու վարորդներին` հրաժարվել դեղին պետհամարանիշերից, փոխարենը մեքենայի դիմապակու վրա փակցնել համապատասխան լիցենզիան: