Հանրապետության տարածքում՝ մարտի 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավային 6-11 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 28-33 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ին մարտի 17-ի հետ համեմատ կնվազի` 8-10, 20-22-ինկբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում մարտի 18-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: