ՀՀ շրջակա միջավայրին 1.15 մլն դրամի վնաս է հասցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ներկայացրել է 04.03-15.03.2013թթ–ի բացահայտումները, այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ այդմ՝ բնապահպանական պետական տեսչության կողմից այդ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել շուրջ 1.15 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 475 հազ. դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
 
Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 429 հազ. դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 165 հազ. դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 50 հազ. դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:
 
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի գումարի վարչական տուգանքի որոշում: 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազ. դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:
 
Հողերի պահպանության ոլորտ
 
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
 
Ապօրինի որս 
Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի և ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4 կգ կենդանի խեցգետինը և 5 հատ ,կարասե տեսակի ձկները սահմանված կարգով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:
 
Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
 
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 1 հատ տիրազուրկ ցանց և հոսանքի կարգավորիչ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.02 մլն.դր. գումար:
 




Լրահոս