Ներկայացվել է Dorians խմբի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր կայացել է Lonely Planet երգի տեսահոլովակի պրեմիերան, որով Dorians-ը կներկայացնի Հայաստանը Շվեդիայում մայիսին կայանալիք “Եվրատեսիլ” երգի մրցույթին: Lonely Planet-ի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:  
Վարդան Զադոյանը, ով հանդիսանում է Dorians-ի կրեատիվ պրոդյուսերը, հանդես է եկել նաեւ որպես տեսահոլովակի ռեժիսոր: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է: 
Lonely Planet երգի վերջանական տարբերակի համադրումը եւ մաստերինգը իրականացվել է Լոնդոնում ձայնային ինժեներներ Մայք Էքզեթերի (Mike Exeter) եւ Օսթին Քիլբուրնի (Austen Kilburn) կողմից:
Մեդիամաքս




Լրահոս