Հայաստանում ավելի լավ է մեկ Զարուհի Փոստանջյան, քան վախկոտ Շուշան Պետրոսյաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարություն Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Շատերը քննադատում են Զարուհի Փոստանջյանին, ես այս դեպքում, նրան չեմ քննադատի, հակառակը ողջունում եմ նրա այս նախաձեռնությունը:
Նամակով Զարուհի Փոստանջյանը ծաղրել է գործող նախագաահին, որը հասնում էր: Նամակով Զարուհի Փոստանջյանը ասել է այն, ինչը պարտավոր էր իրականում ասեր նամակի իրական հեղինակը:
Ու ես մի բան եմ ասում… Ինչքան էլ Զարուհին քննադատվի և այլն և այլն, ես էլ չնայած հաճախ եմ նրան քննադատում, բայց մի բան հստակ է..
Հայաստանի Հանրապետությունում ավելի լավ է մեկ Զարուհի Փոստանջյան, քան վախկոտ Շուշան Պետրոսյաններ:
Ինչու վախկոտ, ասեմ, որովհետև սույն պատգամավորը, որը միշտ ասում է, որ հայրենասեր է, վախեցավ մասնակցել Ֆեյսբուքյան ասուլիսին, ու վերջին պահին հրաժարվեց, և հետո, հայտարարեց որ ինքը ամպայման գնալու է Գյումրի և տալու է համերգ, սակայն համերգից էլ հրաժարվեց, որովհետև վախեցավ գնար Գյումրի:
Մի բան էլ ասեմ, Սերժ Սարգսյանը Շուշան Պետրոսյանով ու Արտաշես Գեղամյաններով մենակ խաչ ա քաշում ինքն իրա ու իրա հեղինակության վրա, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն օգուտներ է ստանում Զարուհի Փոստանջյանի նման պատգամավորներին իր մոտ պահելեով….”:




Լրահոս