«Իրավունք» թերթը գրում է. «Մենք արդեն առիթ ունեցել էին հիշատակել, թե ինչքան ուրախ է անցկացրել հոկտեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստ Վարդան Հարությունյանը: Եվ ահա սույն ակտիվիստը, ի թիվն այլ երիտասարդների, «ոչ» պաստառներով հայտնվելով «Մեդիա կենտրոնում» կազմակերպված սահմանադրական քննարկմանը, այսպիսի հարց է ուղղում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին.
«Ձեր գործընկեր եւ գաղափարական ընկեր Արմեն ռուստամյանը Ազգային ժողովում մի անգամ հայտարարեց՝ Հրայր Թովմասյանին ասելով «չաթլախ»: Արդյոք չեք համարում, որ չաթլախի գրած սահմանադրությանը կողմ քվեարկելով՝ դուք էլ եք չաթլախանում»:
Հարկ է նշել, որ «պորտատեղադրում» չհետեւեց, բայց փոքր-ինչ ավելի ուշ, կարծես թե, դաշնակները տեղից շարժվեցին: Այդ երիտասարդ լպիրշը իր ֆեյսբուքյան էջում արձանագրեց հետեւյալը. «ՀՅԴ Նիկոլ Աղբալյան միության նախկին ատենապետը Գերասիմը, ով աչքի էր ընկնում հատկապես «Դեմ եմ»-ի ցույցերին, այսօր երկու անգամ զանգահարեց ինձ: Առաջին անգամ խնդրեց հանդիպենք, իսկ երկրորդ անգամ ես հրավիրեցի մեր գրասենյակ, նայց նա հրաժարվեց եւ ասաց, որ մենք կհանդիպենք, բայց այդ հանդիպումը իբր ինձ համար հաճելի չի լինի: Այս միջադեպը համարում եմ սպառնալիք ու դիմում եմ պատկան մարմիններին՝ ապահովելու իմ անվտանգությունը՝ այլապես պատասխանատվությունը կրում եք դուք…»:
Հետեւենքսույն ակտիվիստի հետագա գրառումներին: Եւ ահա. «Քիչ առաջ եկա տուն՝ դաշնակները սյուրպրիզ էին պատրաստել՝ մի 5 հոգանոց խմբով դարանակալել էին մեր շքամուտքում եւ սպասում էին, որ ծեծեն, բայց բախտի բերմամբ, ես մենակ չէի: Թեւթեւ քաշքշոց եղավ, նրանք ինձ հարվածեցին, բայց ստացան ադեկվատ պատասխան եւ հեռացան…»:
Դե ինչ, ստացվում է, որ դաշնակները այդպես էլ չկարողացան ծեծել մի սովորական ակտիվիստի՝ հրապարակավ իրենց «չաթլախ» անվանելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: