Օբաման զանգահարել է Էրդողանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Կողմերը քննարկել են ընդդեմ «Իսլամական պետության» պայքարի համագործակցության ընդլայնման, Սիրիայում Ռուսաստանի ռազմական օպերացիային պատասխան քայլեր ձեռնարկելուն, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության հարձակումներին  ու «Մեծ քսանյակի» անդամ երկրների գագաթնաժողովի օրակարգին առնչվող հարցեր, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ գործակալության` երկու երկրների առաջնորդները որոշում են կայացրել մեծացնել «Իսլամական պետության» վրա ռազմական ճնշումն ու համապատասխան քայլեր ձեռնարկել երկրի չափավոր ընդդիմությունն ուժեղացնելու համար:

Խոսակցության ժամանակ քննարկվել է նաև կայանալիք «Մեծ քսանյակի» անդամ երկրների գագաթնաժողովի օրակարգի մանրամասները:




Լրահոս