Ժան Տեր-Մերկերյանին վերջին հրաժեշտը տվեցին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երկարատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը:

Այսօր Երևանում տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը: Հուղարկավորության արարողությանը ներկա էր նաև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում խորը վշտակցություն հայտնեց ջութակահարի հարազատներին և կարևորեց նրա մասնագիտական ներդրումը.

«Ժան Տեր-Մերկերյանի համերգները միշտ մարդաշատ էին: Շատ դեպքերում անգամ հնարավոր չէր համերգասրահ մտնել: Մարդիկ կանգնած, նստած ունկնդրում էին նրա կատարումները, որոնցից կառանձնացնեի Արամ Խաչատրյանի կոնցերնը»:

Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում

Հովսեփ Հովսեփյան




Լրահոս