Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց S 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի թիվ 21 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված Գյոզալ Օզմանյանին, որը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենան մոտ 20 մ առաջանալով՝ կողաշրջվել է առվի մեջ, ինչից հետո վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




Լրահոս