Բաշար Ասադն այցելել է Մոսկվա ու բանակցություններ անցկացրել Պուտինի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադնը երեքշաբթի երեկոյան ժամանել է Մոսկվա ու բանակցություններ անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երեկ երեկոյան պաշտոնական այցով Մոսկվայում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Կայացել են բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ»,- ասել է Պեսկովը:

«Բանակցությունները բավական երկար են եղել, թեման`միանգամայն հասկանալի: Հարցերը բնականաբար վերաբերվել են ահաբեկչական ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին, ՌԴ օպերացիայի շարունակմանը: Նախագահը մանրակրկտորեն տեղեկացվել է Սիրիայում գործերի դրության ու հեռանկարային ծրագրերի մասին»,- ասել է Պեսկովը:




Լրահոս