Թեեւ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեի որոշմամբ ուժի մեջ թողեց նախագահի ընտրությունների արդյունքները, սակայն իր որոշման մեջ ուշագրավ դրույթ է զետեղել. «Ընտրությունների վերաբերյալ հանրային դժգոհությունը շատ խորն է` պայմանավորված տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման այն միտումներով, երբ սահմանադրական արժեքների ու սկզբունքների, մասնավորապես իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի ձեւախեղման վտանգ է առաջանում»: ՍԴ-ն, ըստ էության, արձանագրել է ակնհայտ փաստ. ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել այս արձանագրման հետ: Բայց մի բան է, երբ այս մասին խոսում են քաղաքական գործիչները, մեկ այլ բան, երբ դա արձանագրված է թեկուզ եւ վարկաբեկված ՍԴ որոշման մեջ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ