ՀԻՇԵՑԻՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը կրկին սկսել են հետաքրքրություն դրսեւորել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ: Երեկ «Սիվիլիթաս»-ը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ ԱԱԾ-ն հիմնադրամից պահանջում է նաեւ հայտնել, թե 2009-2011թթ. անձերի եւ կառավարությունների կողմից 41 մեծ եւ փոքր նվիրատվությունների եւ դրամաշնորհների գումարները ինչպես են ծախսվել կամ տնօրինվել: 
Հիշեցնենք, որ զարմանալի զուգադիպությամբ «Սիվիլիթաս»-ում փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ հարուցվեց նախագահի ընտրություններից առաջ, երբ որպես ԲՀԿ-ի թեկնածու շրջանառվում էր Վարդան Օսկանյանի անունը: Հետո, երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն ընդհանրապես թեկնածու չի առաջադրում, «Սիվիլիթաս»-ի նկատմամբ իրավապահների հետաքրքրությունը միանգամից մարեց: Հիմա, երբ ԲՀԿ-ն որոշել է, որ Երեւանի ավագանու իրենց ցուցակը պետք է գլխավորի Վարդան Օսկանյանը, ԱԱԾ-ն նորից հիշել է այս գործի մասին: 




Լրահոս