ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ փորձել է  կարդալ Սերժ Սարգսյանի կողմից իբր թե Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված դիմումը, որով Սարգսյանն ընդունում է իր պարտությունն ու ներում հայցում Հովհաննիսյանից: Սակայն Փոստանջյանին դա չի հաջողվել, քանի որ առաջին մի քանի բառերից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդհատել է պատգամավորին՝ անջատելով նրա խոսափողը: Շարմազանովն իր քայլը պատճառաբանել է նրանով, որ Փոստանջյանի ներկայացրած դիմումը կապ չունի ԱԺ օրակարգի հետ: Քիչ ավելի ուշ Փոստանջյանը գրանցվել է հարց տալու համար եւ ԱԺ նախագահից հետաքրքրվել, թե ԱԺ որ  վարման կարգի համաձայն չեն թույլատրում իրեն կարդալ դիմումը, հատկապես, երբ այն դեռեւս չեն լսել: Այդ պահին, սակայն, Է. Շարմազանովը կրկին անջատել է տվել խոսափողը՝ հայտարարելով, որ ԱԺ նախագահին ուղղված հարցեր այլեւս չկան: Ի վերջո, Փոստանջյանն իր դիմումն ընթերցել է առանց խոսափողի: 




Լրահոս