Կրթական ծառայություն մատուցող 25 կազմակերպություն՝ հազար խոշոր հարկ վճարողների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև կրթական ծառայություն մատուցող 25 կազմակերպություն` այդ թվում 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 դպրոց, 1 քոլեջ, 1 գիտահետազոտական ինստիտուտ և ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը:

Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 52-րդ տեղը՝ վճարած 1 մլրդ 740 մլն դրամ հարկերով, երկրորդը` Երևանի պետական համալսարանն է ՝ 59-րդ տեղ՝ վճարած 1,5 մլրդ դրամ հարկերով, երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 138-րդ տեղում է և վճարել է 630,9 մլն դրամ:

Խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի ճարտարապետությոն և շինարարության պետական համալսարանը, Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ԱՅԲ կրթական հիմնադրամը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, Երևանի Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի Հ.Թումանյանի ան. պետական համալսարանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երևանի թատրոնի եվ կինոյի պետական ինստիտուտը, Երևանի պետական բժշկական հենակետային քոլեջը,

Հայաստանում Ֆրանսիական համալասրանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:
Բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները` կրթական և գիտական կազմակերպություններն ընդհանուր առմամբ բյուջե են մուծել շուրջ 8 մլրդ 673 մլն. դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է շուրջ 7, 6 մլրդ դրամ, 2013 թվականին այդ թիվը կազմել է 6,3 մլրդ դրամ, իսկ 2012 թվականին` շուրջ 3,9 մլրդ դրամ:




Լրահոս