Իրաքում «Իսլամական պետության» զինյալները մենաստան են պայթեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» զինյալները մենաստան են պայթեցրել, փոխանցում է ТАСС-ը:

Ինչպես հաստատում են «փեշմերգա» (քրդական ռազմականացված ձևավորումներ) շարքերում աղբյուրները, իսլամիստները բոլորին դուրս են բերել մենաստանից, այնուհետև պայթեցրել այն:

Նրանց տվյալների համաձայն՝ պայթյունը զգալիորեն վնասել է մոտակա բնակելի կառույցները:

«Իսլամական պետություն»-ը ակտիվ հարձակվողական գործողություններ է իրականացնում Իրաքում: Մտնելով Մոսուլ` նրանք սկսել են ոչնչացնել կրոնական օբյեկտները: Ներկա պահին նրանք վերահսկում են իրաքյան տարածքի մեկ երրորդ մասը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս