Ժողովրդավարական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ուոլ Սթրիթի բանկիրները, ովքեր միլիոններ են ներդրել իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար, ոչ մի ազդեցություն չունեն իր քաղաքականության հետ, փոխանցում է The Hill-ը:
«Նրանք, ովքեր կարծում են, որ կարող են ազդել իմ գործունեության վրա, լավ չեն ճանաչում ինձ»,-հայտարարել է Քլինթոնը:
Նրա խոսքով՝ նա դա ապացուցել է իր կարիերայով, որը ոչ ոքից կախված չէ: Նա նաև նշել է, որ մի քանի տարի առաջ Ուոլ Սթրիթ այցի ժամանակ հայտարարել է, որ նրանց որոշ գործողություններ կարող են «ծանր հետևանքներ» ունենալ Միացյալ Նահանգների համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կոչ էր արել դաշնային մակարդակով մեծացնել նվազագույն աշխատավարձի չափը՝ ժամում մինչև $12:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան