Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե Դը Ռոսին բաց կթողնի Իտալիայի առաջնության առաջիկա խաղը, որը կայանալու է «Լացիո»-ի հետ:
Ինչպես հայտնում է «Ռոմա»-ի պաշտոնական կայքը, կիսապաշտպանի մոտ մկանների հետ կապված խնդիրներ են առաջացել, որը զգացնել է տվել Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բայեր»-ի հետ խաղում:
Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա վերականգնման համար մի փոքր ժամանակ է հարկավոր և դեռ նրա մասնակցությունը նոյեմբերի 8-ին կայանալիք խաղին, հարցականի տակ է: