Վիճաբանության ժամանակ կոտրել է Սուսաննայի քիթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 1-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քթոսկրի կոտրվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա Սուսաննա Խ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ ապրիլի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նշված շենքի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, նրան բռունցքով հարվածել և վնասվածքը պատճառել է 37-ամյա Աշոտ Դ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: 




Լրահոս