Հարավային Սուդանում հայտնաբերվել են կործանված Ան-12 ինքնաթիռի սև արկղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջուբայում նոյեմբերի 4-ին կործանված Ան-12 ինքնաթիռի վայրում հայտնաբերվել են սև արկղերը. փոխանցում է Ntv.ru-ն:

Երկրի տրանսպորտի նախարարը Հարավային Սուդանի պետական ռադիոյի եթերում հայտարարել է, որ «երկրում չկան սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ավիավթարի պատճառների բացահայտման համար»: Նա նաև չի նշել, թե որտեղ կվերծանվեն «սև արկղերի» տվյալները:

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռում, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, ողբերգության պահին 18 մարդ է գտնվել, այդ թվում` անձնակազմի 6 անդամները, ովքեր ՀՀ քաղաքացիներ էին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս