«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն երեկ գտնվում էին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Գարեգին Չուքասզյանն ու Պավել Մանուկյանը հավաքվածներին ներկայացրել են իրենց ծրագրերն ու դեկտեմբերի 1-ի անելիքները:
Armlur.am-ի հետ զրույցում հավաքվածները նշեցին, որ միանշանական դեմ են սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրանից կյանքը չի լավանալու: Նրանց խոսքով` հին Սահմանադրությունը նույնիսկ չի գործում և նորի մասին խոսելն ավելորդ է:
Հավաքվածները նաև իշխանափոխություն էին պահանջում և նշում, որ պատրաստ են պայքարել այս իշխանությունների հեռացման համար:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան