ՀՅԴ-ն այս օրերին մարզերում սահմանադրական փոփոխությունների քարոզչություն է իրականացնում: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ երկու օրվա ընթացքում չորս մարզ են այցելել, մեկում էլ հանդիպումն այսօր է լինելու:
«Հանդիպումների ընթացքում մենք ներկայացնում ենք մեր փաստարկները, նոր սահմանադրության առավելությունները, համեմատում ենք գործող համակարգի հետ և պատասխանում քաղաքացիների հարցերին», – նշեց նա:
Հարցին` հանրությունն իրազեկվա՞ծ է, Վարդանյանն ընդգծեց. «Քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը շատ լավ տեսնում, ընկալում է, շատ ասեկոսեները, նրանք տեսնում են, որ հիմնավոր չեն: Հաջորդ շաբաթ կիրակի կրկին մարզեր կայցելենք: Ենթադրել, որ մեր բոլոր քաղաքացիները պիտի իրավաբանական, մասնագիտական բովանդակությանը մանրամասն տիրապետեն, հասկանան, դա աբսուրդ է, ուղղակի շահարկում է»:
Մանրամասները` տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան