ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է Եգիպտոսում կործանված ռուսական A321-ում ահաբեկչության վարկածը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ նիստի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:
«Ուղևորների անձնական իրերի, ուղեբեռի և ինքնաթիռի մասերի հետաքննություն է անցկացվել: Փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության պայթուցիկ սարքերի հետքեր»,-հայտարարել է ՌԴ ԱԴԾ ղեկավարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին կործանվեց Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ մեկնող ռուսական A321 ինքնաթիռը, որում գտնվող 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվեցին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան