Շվեդիայում «Իսլամական պետության» ենթադրյալ անդամի են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդական Բուլիդեն քաղաքում ձերբակալել են «Իսլամական պետության» ենթադրյալ անդամի՝ 25-ամյա Մութար Մութան Մաջիդին: Սկանդինավյան երկիր տղամարդը ներթափանցել է փախստականի տեսքով. փոխանցում է Lifenews-ը:

Ենթադրվում է, որ տղամարդը ահաբեկչություններ էր նախապատրաստում երկրի տարածքում:

Ենթադրյալ ահաբեկչին հաջողվել է ձերբակալել ոստիկանության հատուկ գործողությունների ընթացքում այն թաղամասում, որտեղ բնակվում են փախստականները:

Նոյեմբերի 18-ին Շվեդիան բարձրացրել էր ահաբեկչական սպառնալիքները մինչև 4-րդ մակարդակը հնարավոր 5-ից: Նշվում է, որ սա երկրի ողջ պատմության մեջ վտանգի ամենաբարձր մակարդակն է:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս