«Ոսկե զավակների» խնդրահարույց ներկայությունը. երբ ամեն լավ գաղափար կարճ ժամանակում «փչացնում» է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ Հայաստանում ստեղծվեց վարչական դատարանը, բոլոր պատասխանատուները հավաստիացնում էին, որ պետական կառույցների իրավական ակտերը քննելիս արդարադատության որակը կբարձրանա, քանի որ նոր դատարանը դրանում մասնագիտացած կլինի: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ, ինչպես Հայաստանի ցանկացած ոլորտում, լավ գաղափարը շատ կարճ ժամանակում կարողանում են «փչացնել»: Բավական է՝ մի փոքր ուսումնասիրել վարչական դատարանում վերջին տարիներին նշանակված երիտասարդ դատավորների ցանկը, պարզ կդառնա, որ դրանց մեծ մասը բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր ազգականներ են:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գլխավոր հարկադիր կատարողի քեռու աղջիկը, տրանսպրոտի եւ կապի նախարարի փեսան, վանաձորի քաղաքապետի որդին դատավորներ են: Այլ դատական ատյանում «ոսկե զավակների» ներկայությունը գուցեեւ այդքան խնդրահարույց չլիներ, սակայն սա մի դատական ատյան է, որը կոչված է քննել նրանց հարազատների կողմից ստորագրված իրավական ակտերի դեմ բողոքները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս