Մաշկն անդադար խնամք է պահանջում տարվա ցանկացած եղանակին: Ամռանը մենք փորձում ենք պաշտպանել այն արևի ճառագայթներից, իսկ ձմռանն անհրաժեշտ է մաշկը պաշտպանել չորությունից և ցրտից: Բնականաբար, տարվա տարբեր եղանակներին խնամքի միջոցները տարբեր են:
Ձմռանը հատկապես կանայք պետք է զինվեն մաշկի խնամքի բաղադրատոմսերով և գաղտնիքներով:
Ստորև նշված այս միջոցները կօգնեն ձեզ պաշտպանել մաշկը ձմռանը.
Շերտավորում
Հաճախ վեճեր են առաջանում կոսմետոլոգների միջև կանանց կողմից շերտավորող միջոցների օգտագործման համար: Ոմանք հաստատում են, որ ձմռանը թույլատրվում է նման միջոցներ կիրառել, իսկ ոմանք էլ նշում են, որ դրանք սթրեսի են ենթարկում մաշկը: Սակայն դա այդպես չէ: Այս միջոցները կարելի է և պետք է օգտագործել: Խոսքը ոչ միայն դեմքի մաշկի մասին է, այլև ձեռքերի, կրունկների վրա կոշտացած հատվածների:
Օդի խոնավեցուցիչ
Միացրեք այն գիշերը: Սենյակում խոնավեցնելով օդը՝ Դուք ազատում եք մաշկը չորությունից:
Պլյուս մեկ ժամ` քնի համար
Ձմռան շրջանում մաշկին վերականգնվելու համար երկար ժամանակ է պետք: Այդ իսկ պատճառով ևս մեկ ժամ ավելացրե’ք հիմնական ժամանակին:
Դիետա
Ձմռանը մենք ավելի շատ ենք ուտում: Սա սխալ է: Այն, ինչով դուք սնվել եք ամռանը, պետք է ներառված լինի ձմռան շրջանի սննդակարգում: Դիետա պահե’ք միշտ, այն, ինչ կլինի ստամոքսում, կարտացոլվի նաև մաշկի վրա: Հարկ է նշել, որ անհրաժեշտ է օգտագործել մթերքներ, որոնք չեն պարունակում ճարպեր և թույլ չեն տալիս մաշկին չորանել՝ ձկան լյարդի յուղ, ձկան յուղ, կարագ, կոկոսի յուղ և ձուկ:
Հրաժարվե’ք տաք լոգանքից
Տաք ջուրը փրկություն է սառը եղանակին, սակայն այն չորացնում է մաշկը:
Հիգիենիկ շրթներկ
Կոսմետիկայի պարագաների մեջ պարտադիր հիգիենիկ շրթներկ ունեցե’ք: Այն հիանալի միջոց է ճաքճքած շուրթերի համար:
Կրեմ
Փողոց դուրս գալուց 20 րոպե առաջ դեմքի կրեմ օգտագործեք, ինչպես նաև ձեռքի կրեմ, որոնք նույնպես տուժում են ցածր ջերմաստիճանի ազդեցությունից: