Պարզվում է՝ երթուղայինների հետ կապված խնդիրը միայն Կոտայքի մարզում առկա չէ: Դեպի Երևան եկող երթուղայինները չեն սպասարկել նաև Արմավիրի մարզից:
ArmLur.am-ի խմբագրություն են զանգահարել մարզի մի շարք շրջաններից (Էջմիածին, Հոկտեմբերյան, Արմավիր) և հայտնել, որ վաղ առավոտից Երևան գալն անհնար է դարձել երթուղայիններով: Մարդիկ ստիպված տաքսի ծառայություններից են օգտվում, սա էլ իր հերթին նոր չնախատեսված ծախսեր է առաջ բերում:
Մարզպետ Աշոտ Ղահրամյանը խնդրի հետ կապված մեր հարցին կարճ պատասխանեց. «Նման բան չկա»: Իսկ թե ինչ է մտածում խնդրի առնչությամբ Տրանսպորտի և կապի նախարարությունը, արդեն հայտնել ենք. ցավոք, պատասխանատու մարմինն իրավիճակին չի տիրապետում: