“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ապրիլի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 31-60 շենքերի ու 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայս փողոցի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջրամատակարարման դադար Արաբկիրի շրջանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ