ՆԱՏՕ-ն խոստանում է ռազմական պատասխան տալ դաշինքի անդամների վրա հիբրիդային հարձակումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՆԱՏՕ-ի դաշնակիցներից որևէ մեկի վրա հարձակումը հարձակում է ողջ դաշինքի վրա»,-այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ նշելով, որ դաշինքը կարող է ռազմական պատասխան տալ հիբրիդային հարձակումներին:

ՆԱՏՕ-ն կգործի Վաշինգտոնյան համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման առաջին օրվա արդյունքների համաձայն, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվել է հիբրիդային սպառնալիքներին:

«Քանի որ հիբրիդային հարձակումները տարբեր սպառնալիքներ են ներառում, անհրաժեշտ են մեծ քանակությամբ հնարավորություններ պաշտպանության համար: Մենք որոշել ենք, որ հիբրիդային հարձակումները կարող են գործի դնել 5-րդ հոդվածը»,-Ստոլտենբերգի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս