Ռուսաստանը չի ների Թուրքիայի իշխող վերնախավի դավաճանությունը. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին. փոխանցում է Газета.ru-ն:

ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել է, որ Թուրքիան «միայն լոլիկներով և այլ պատժամիջոցներով չի ազատվի»:

«Մենք չենք պատրաստվում զենք բարձրացնել: Մեր գործողությունների հիմքում կլինի մեր երկրի առջև պատասխանատվությունը: Սակայն եթե որևէ մեկը մտածում է, որ սպանելով մեր մարդկանց, նման ռազմական հանցագործություն իրականացնելով` նրանք կազատվեն միայն լոլիկներով կամ այլ սահմանափակումներով, ապա խորապես սխալվում է»,-հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահը նախազգուշացրել է նաև, որ Ռուսաստանը դեռ  բազմիցս կհիշեցնի Թուրքիային այդ մասին, և նրանք բազմիցս կզղջան իրենց արարքի համար: Պուտինի խոսքով՝ միայն Ալլահը գիտի, թե ինչու են նրանք նման քայլի դիմել:

«Թուրք ժողովուրդն աշխատասեր և տաղանադավոր է: Թուրքիայում մենք հուսալի գործընկերներ ունենք: Սակայն նրանք պետք է գիտակցեն, որ մենք տարբերություն չենք դնում մեր և այսօրվա իշխող վերնախավի միջև, որը պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինառայողների մահվան համար»,-հավելել է ՌԴ նախագահը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս