Խաբի Ալոնսոն ապագայի հարցում դեռ չի կողմնորոշվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն դեռ չի որոշել, թե որտեղ հանդես կգա հաջորդ մրցաշրջանում: Չի բացառվում, որ նրա ընտրության հարցում որոշիչ դեր կկատարի նաև Խոսեպ Գվարդիոլայի մնալը գերմանական ակումբում:

«Այս առումով ես քիչ բան կարող եմ ասել: Եթե անկեղծ, ապա չգիտեմ, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Ժամանակի ընթացքում պատրաստ կլինեմ որոշում կայացնել և կհասկանամ, թե ինչ է ինձ պետք», – հայտնել է ֆուտբոլիստը:

Ալոնսոյի գործող պայմանագիրը «Բավարիա»-ի հետ նախատեսված է մինչև 2016 թվականը:




Լրահոս