«Հարված՝ կրծքին». Դավութօղլուն՝ Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան միշտ մեծ նշանակություն է տվել Ռուսաստանի հետ հարաբերություններին: Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ADA համալսարանում իր ելույթի ժամանակ, փոխանցում է Trend.az-ը:

Իր ելույթում Թուրքիայի վարչապետը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով լուծել երկու երկրների միջև առաջացած կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով:

Նա նաև նշել է, որ Թուրքիան մտադիր չէ փոխել իր դիրքորոշումն ու ներողություն չի խնդրի Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանը՝ խախտելով Թուրքիայի օդային տարածքը, Անկարայի «կրծքին հարված» է հասցրել:

Նա նաև անդրադարձել է Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցներին՝ նշելով, որ դրանք ոչ մի կերպ չեն կարող կոտրել թուրք ժողովրդին: Միևնույն ժամանակ, նա կոչ է արել պահպանել Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս