ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս տեղի է ունեցել ավտոտրանսպորտային պատահար, որից հետո ժամանել է ապահովագրական ընկերության աշխատակիցը, եւ համապատասխան աշխատանքներ իրականացնելուց հետո որոշվել է, որ մեղավորն ինձ հարվածած մեքենայի վարորդն է: Այսինքն՝ ինձ որոշակի գումար պետք է փոխհատուցեն, բայց դեռ չեմ ստացել այդ գումարը: Ի՞նչ մեխանիզմ է գործում ԱՊՊԱ հատուցման վճարն ուշացնելու համար: Պետք է դատարա՞ն դիմեմ, թե՞ այլ կարգ է գործում:

Ալբերտ Մնոյան (37 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդ քաղաքացու կողմից ֆինանսական կազմակերպության դեմ (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն, ապահովագրական ընկերություն եւ այլն), կապված են ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ եւ պարունակում են 10 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախ նշենք, որ տասը միլիոն դրամը գերազանցող փոխհատուցում ԱՊՊԱ-ի պատմության ընթացքում հազիվ թե արձանագրված լինի: Բացի այդ, ապահովագրող ընկերություններն իրենց ծառայություններից այդպես էլ չեն հրաժարվում կամ գոնե դրանք կամավոր չեն դարձնում՝ իրենք իրենց հակասելով ու գրեթե ամեն օր թմբկահարելով ոլորտի վնասաբեր լինելու թեման:




Լրահոս