Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը մեկ հաղթանակ տոնեց Տոկիոյում անցկացվող Գրանդ Պրիում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվական ծառայությունից, Հայաստանը ներկայացնող Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ թուրքմեն Գուլբադամ Բաբամուրատովայի նկատմամբ, այնուհետև պարտվեց ճապոնացի Յուկա Նիշիդային: Ձյուդոյիստը վաստակեց Օլիմպիական խաղերի վարկանիշային 20 միավոր: Նա ունի ընդհանուր 476 միավոր:
«Հայաստանը ներկայացնող մարզիկների համար տարին, թերևս, ավարտված է: Մինչև տարեվերջ միջազգային մրցաշարերի այլևս չեն մասնակցի: Ձյուդոյի Հայաստանի առաջնությանը մասնակցելու պարտավորությունից ազատվել են հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը և Ժաննա Ստանկևիչը». ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում նշել է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Հայ ձյուդոյիստներն ավարտել են իրենց մրցելույթները միջազգային մրցաշարերում: Ձյուդոյի Հայաստանի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 13-ին «Խուլ և համրեր»ի մարզապալատում, բացումը` 17:00-ին