Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բաշխյանի խոսքով` Սերժ Սարգսյանի հարցազրույցի և խոսքերի հանդեպ վստահությունն ավելի մեծ կլիներ, եթե դրան մասնակցած լինեին ավելի մեծ թվով լրատվամիջոցներ և ազատ լիներ: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ պատճառով ինքն առանձնապես ուշադրություն չի դարձրել Սարգսյանի հարցազրույցին:
«Երկրումդ այսպիսի իրականություն է, այսպիսի դժգոհություն կա, այսպիսի սոցիալական լարվածություն կա, ինչու չես անդրադառնում դրան», – ընդգծեց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր ապագայի մասին կխոսի միայն 2017-ից հետո, Բախշյանը նշեց. «Հերթական անգամ արձանագրում ենք, որ ասում են մի բան այսօր, հետո մտածում են, թե մոռացան ժողովուրդը և ասում են մի այլ բան»:
Մանրամասները` տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան