ԱԺ ընդդիմանդիր պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ծնվել է Իջևան քաղաքում, մասնագիտությամբ լրագրող է, առաջին աշխատանքի վայրը եղել «Դպրություն» թերթի խմբագրությունը: Սիրված զբաղմունքը ընթերցանությունն է:
Նիկոլ Փաշինյանն իրեն ինքնամփոփ մարդ է համարում. աշխատանքից դուրս շփվող չէ: Մեր հյուրն ամենաշատը վախենում է մարդկանց հիասթափեցնելուց:
Նիկոլ Փաշինյանը շատ ցավում ու ափսոսում է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի համար:
Տեսակետ կա, որ մանկությունն այն է, երբ կարող ես գործել աններելի սխալներ եւ հուսալ, որ քեզ կներեն…. Եւ կյանքում կարեւոր է ապրել այնպես, ինչպես մանկության ժամանակ` չթաքցնելով զգացմունքները եւ էմոցիաները: Կարողանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանն ապրել այսպես:
Այս և այլ շատ հարցերի պատասխաններ կստանաք` դիտելով «Անձնական զրույց»-ի հերթական թողարկումը
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան