«Լիվերպուլ»-ը ցանկանում է վերադարձնել Խաբի Ալոնսոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ը մտադիր է վերադարձնել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին: Ալոնսոն լիվերպուլցիների տրանսֆերային նպատակը կլինի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

The Telegraph-ը հայտնում է, որ մյունխենյան ակումբի հետ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ այն երկարաձգելու հարցում խնդիրներ են ծագել:

Ալոնսոն ցանկանում է, որ նոր պայմանագիրը 3 տարվա ժամկետ ունենա, մինչդեռ գերմանական ակումբի ղեկավարները միայն 1 տարի ժամկետ են առաջարկում: Այդպիսով` մեծ է հավանականությունը, որ Ալոնսոն կլքի Մյունխենն առաջիկա ամռանը:




Լրահոս