«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Արմավիա» ավիաընկերության գործունեության դադարեցումից եւ սնանկացման գործընթաց սկսելուց հետո այս ընկերության էլեկտրոնային կայքը նույնպես փակվել է: Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց որոնողական բոլոր համակարգերի միջոցով մուտք գործել armavia.aero կայք: Այսպիսով՝ երբեմնի «ազգային» ավիափոխադրողը զլանում է անգամ իր հետ գործ ունեցող անձանց ու կազմակերպություններին գոնե կայքի միջոցով տեղեկատվություն տրամադրել արդեն վաճառված տոմսերի գումարը վերադարձնելու եւ մյուս պարտքերի վերաբերյալ:
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ