![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/e0d116ca5dd8b66bfe1f7680a5b4d4ca__660x370.jpg)
ՌԴ պաշտպանության նախարարությունը Youtube-ի իր պաշտոնական էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է «Դոնի Ռոստով» սուզանավը հրթիռային հարված հասցնում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:
Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ սուզանավի միջոցով նոր հարվածների շնորհիվ՝ հաջողվել է ոչնչացնել Ռաքքա մարզում ահաբեկչական կազմակերպության երկու կարևոր հրամանատարական կետ:
Նախօրեին հայտնի է դարձել, որ ռուսական «Դոնի Ռոստով» սուզանավը թևավոր հրթիռներով մոտենում է Սիրիայի ափերին: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն առաջին անգամ հարված է հասցրել «Իսլամական պետությանը» սուզանավի միջոցով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան