Թուրքիան ՄԱԿ-ի ազգային անվտանգության նիստի ժամանակ քննարկել է Ռուսաստանի դեմ պատասխան միջոցների կիրառման հարցը, ինչպես նաև` Սիրիայում Ռուսաստանի ռազմական օպերացիայի ազդեցությունը. փոխանցում է Regnum-ը:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, որը տարածվել է նիստի արդյունքների համաձայն, խորհուրդը «Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը գնահատել է որպես անթույլատրելի»:
Նիստի ընթացքում մանրամասն դիտարկվել է Ռուսաստանի դեմ պատասխան միջոցների կիրառումը: Բացի այդ` Անկարայում քննարկվել են հարցեր՝ կապված Ռուսաստանի ռազմական գործունեության և Սիրիայի ռեժիմի ուժերի հետ, այդ թվում՝ երկրից փախստականների նոր հոսքի վրա այդ գործողությունների հետևանքների ազդեցությունը:
Նոյեմբերի վերջին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, ստորագրեց Թուրքիայից Ռուսաստան ապրանքների ներկրման դադարեցման մասին համաձայնագիրը, որը ուժի մեջ կմտնի 2016թ. հունվարի 1-ից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան