Թուրք նախարարը պատմել է, թե երբ կկարգավորվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի մաքսատան և առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին ենթադրում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն 2016թ. մարտից:

«Մենք անում ենք ամեն բան, ինչ կախված է մեզանից, որպեսզի չտուժեն երկու երկրների ժողովուրդները: Ենթադրում ենք, որ ճգնաժամը երկար չի տևի, փետրվար-մարտ ամիսներին լարվածությունը կթուլանա»,-քաղաքական գործչի խոսքն է մեջբերում «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Նա նաև նշել է, որ դրական միտում է նկատվում: Թյուֆենքչիի խոսքով՝ վերջին շրջանում ավելի քիչ ապրանքներ են վերադարձվում ռուսական մաքսատնից: «Ներկայում Ռուսաստանից արդեն մեկ ինքնաթիռ և 27 նավ է վերադարձվել»,-նշել է նա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս