Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ խոստացել է հրաժարական տալ, եթե ապացուցվեն, որ Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե նրանք ապացուցեն, որ Թուրքիան նավթ է գնել իսլամիստներից, ապա ես հրաժարական կտամ»,-ասել է Էրդողանը Բուրսա քաղաքում գործարարների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև հավելել է, որ «հայտնի են Թուրքիայի կողմից նավթի գնման վայրերը»:
«Առաջին տեղում Ռուսաստանն է: Երկրորդ տեղում՝ Իրանը, երրորդ տեղում՝ Ադրբեջանը, չորրորդ տեղում՝ Հյուսիսային Իրաքը: Բացի այդ, մենք նավթ ենք գնում Ալժիրից, Քաթարից, Նիգերիայից»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՌԴ ՊՆ փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Թուրքիան ներգրավված է սիրիական և իրաքյան նավթի անօրինական արտահանմանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան