Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային սեզոնին համապատասխան ծառայությունների պատրաստականությանը եւ դրանց անխափան աշխատանքին:
Հատուկ ուշադրություն է դարձվել Ամանորյա տոներին եւ հանգստյան օրերին վերոհիշյալ աշխատանքների իրականացմանը:
Լսելով համապատասխան մարմինների ղեկավարների զեկույցները՝ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: