Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի միավորվի Ռուսաստանի, Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար. փոխանցում է Al Arabia հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ Անկարան չի ներառվի կոալիցիայի մեջ, քանի դեռ Սիրիան ղեկավարում է Բաշար Ասադը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն ապացույցներ էր ներկայացրել այն մասին, որ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը, Էրդողանն ու նրա ընտանիքը ներգրավված են նավթային առևտրի մեջ: Բացի այդ, Թուրքիան համարվում է Սիրիայից և Իրաքից գողացված նավթամթերքների սպառող: ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ նավթի ամենամյա շրջանառությունը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան