Տեխասում պտտահողմի ողբերգական հետևանքները. զոհերի թիվն աճել է (Լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Տեխասի նահանգում պտտահողմի և ջրհեղեղների հետևանքով լույս կիրակի գիշեր ութ մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Այսպիսով՝ կիրակի առավոտյան դրությամբ ԱՄՆ-ում ընքացիկ շաբաթվա ընթացքում բնական աղետներից զոհվել է 26 մարդ:

Պտտահողմի և ջրհեղեղների հետևանքով ԱՄՆ-ում քանդվել կամ վնասվել է մոտ 800 տուն, բազմաթիվ ավտոճանապարհներ փակվել են:

Ըստ օդերևութաբաննների՝ պտտահողմերը առաջիկա օրերին կշարունակվեն Տեխասում: Դրանք սպասվում են նաև Օկլահոմայում և Կանզասում:

Կալիֆորնիայում ուժեղ քամի է կանխատեսվում, որը նպաստում է այնտեղ մոլեգնող անտառային հրդեհներին, որոնք արդեն իսկ հատել են մի շարք կարևորագույն ավտոմայրուղիներ:

5_236

7

8

9_78




Լրահոս