Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ, որպես այդպիսին, չի հրավիրել, սակայն, ինչպես տեղեկացնում են ԲՀԿ-ի “Իրատես de facto”-ի աղբյուրները, Գագիկ Ծառուկյանը նեղ կազմով հավաքել է թիմը և ընտրությունները գնահատել նորմալ: Որոշել են, որ վերցնելու են ավագանու մանդատները: Կրկին խոսվել է ընդդիմություն դառնալու մասին, թիմում ոմանք պնդել են այս տեսակետը, Ծառուկյանն այդ առնչությամբ բան չի ասել, սակայն թիմակիցներին, հատկապես ագրեսիվ տոնայնությամբ հայտարարություններ անողներին, զգուշացրել է` այսուհետև նման ոճով չխոսել, “վիրավորական բաներ չանել, եթե մեզ վիրավորեն, միայն էդ ժամանակ կոպիտ-կոշտ արտահայտություններ արեք”:
Իրատես de facto.Ծառուկյանը նեղ կազմով հավաքել է թիմը եվ ընտրությունները գնահատել նորմալ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ