Կրեմլն ընդլայնում է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը փոփոխություններ է մտցնում 2015թ. նոյեմբերի 28-ին Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցների կիրառման հարցով օրենքում, փոխանցում է Gazeta.ru-ն:

2016թ. հունվարի 1-ից կարգելվի Թուրքիայից մթերքների ներկրումը, ինչպես նաև կդադարեցվի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմն ու չեղյալ կհամարավեն բոլոր չարտերային չվերթները:

Բացի այդ, գործատուները 2016թ. հունվարի 1-ից չեն կարողանա աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիներին:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել Թուրքիայի դեմ պատասխան միջոցները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս