Դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվեց ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2015թ. ծրագիրը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն իրենց ելույթներում նշեցին, որ ծրագրի իրականացման որակը լիովին համապատասխանում է սպասումներին և վերահաստատեցին համագործակցությունը նույն ձևաչափով շարունակելու պատրաստակամությունը:
Ամփոփման ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես եկան ծրագրի տարբեր բաղադրիչների պատասխանատու ՀԿ-ների և գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:
ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստագրեր հանձնեցին համագործակցության շրջանակում անցկացված դասընթացների մասնակից զինկոմիսարիատների ներկայացուցիչներին և պաշտպանության ոլորտում մասնագիտացող լրագրողներին:
Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը և դեսպան Անդրեյ Սորոկինը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2016թ. ծրագիրը: