Ինչ սպասել 2016 թվականին. տնտեսական ցուցանիշները հույս չեն ներշնչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականին Հայաստանի տնտեսության արձանագրած ցուցանիշները մեղմ ասած գոհացուցիչ չեն. հերթական անգամ չհաջողվեց ապահովել խոստացված տնտեսական աճը: Բացառիկ կարող ենք համարել այն, որ արդեն տարեվերջին նույնիսկ կառավարության անդամներն էին խոստովանում տնտեսության` ոչ բարվոք վիճակում գտնվելու և 2016 թվականի` ավելի վատ սպասումների մասին:

Բավական է հիշել, որ այդպիսի հայտարարություններ են արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, իսկ տարեվերջին էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց ավելորդ ծախսերի և ճոխությունների կրճատման անհրաժեշտության մասին:

Կյանքի վատթարացման մասին համոզվելու համար բավական է մեկ հայաց գցել 2016թ. պետական բյուջեի նախագծին, որում նախատեսվում է ընդամենը 2,2 տոկոս տնտեսական աճ: Չնայած առկա պայմաններում, հաշվի առնելով նաև Ռուսաստանում և այդ երկրի շուրջ տեղի ունեցող իրողությունները, այս ցուցանիշը ևս շատ դժվար կլինի ապահովել:

Ռուսաստանի տնտեսական վիճակը շարունակում է վատթարանալ, իսկ մեր պաշտոնյաները Հայաստանի տնտեսության այսպիսի ցուցանիշները հիմնականում կապում են հենց մեր գործընկերոջ խնդիրների հետ:  Սա նշանակում է, որ հաջորդ տարի Ռուսաստանի տնտեսության էլ ավելի վատթարացման դեպքում Հայաստան ուղարկվող տրանսֆերտները չեն ավելանալու:

 




Լրահոս