Armenian text to speach

Պատերազմի ֆոնին Իրանի տնտեսությունը կրճատվել է 10.1%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի տնտեսությունը պարսկական տարվա առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով կրճատվել է 10.1%-ով։ Իրանի վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ առանց նավթային ոլորտի տնտեսության անկումը կազմել է 4.6%։

Ամենամեծ անկումը գրանցվել է նավթի և գազի ոլորտում՝ 26.4%, իսկ արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտները կրճատվել են 14.7%-ով։ Ծառայությունների ոլորտում անկումը կազմել է 4.8%, մինչդեռ գյուղատնտեսությունն աճել է 2.3%-ով։

Տնտեսական անկումը գրանցվել է Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև պատերազմի առաջին ամիսներին, որի հետևանքով խաթարվել են էներգետիկ ոլորտը, առևտուրն ու տրանսպորտը։ Միաժամանակ Իրանի տնտեսության վրա շարունակում են ազդել ԱՄՆ պատժամիջոցները, ռիալի արժեզրկումն ու բարձր գնաճը։




Մամուլի Տեսություն

Լրահոս